Բաժիններ՝

Պավել Սաֆարյան. «Քանակական տեսակետից մեր արտաքին պարտքը գտնվում է ընդունելի միջակայքում և ռիսկային որևէ բնույթ չունի»

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրը, որով Համաշխարհային բանկը 75 մլն դոլար վարկ է հատկացնում ՀՀ-ին: ՀՀ ֆինանսավարկայն և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի խոսքով՝ գործ ունենք չափազանց արտոնյալ վարկի հետ՝ 25 տարի մարման ժամկետով, 14.5 տարի արտոնյալ ժամկետով և շատ ցածր տոկոսադրույքով: Նույն հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ տոկոսադրույքը լոնդոնյան Libor+0.4% է:

ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը նույնպես ընդգծեց, որ շատ արտոնյալ վարկ է, և այս վարկի հատկացումը ՀՀ-ն դիտարկեց որպես քաղաքական քայլ: Նա նշեց, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը պաշտոնապես հայտարարել է, որ ԱՄՆ-ը միանգամայն ըմբռնումով է մոտենում ՀՀ անդամակցությանը ԵՏՄ-ին և ԱՄՆ կառավարությունը շարունակելու է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ. «Մեր դաշնակիցները սանկցիաների տակ են, իսկ ՀՀ-ն ստանում է 75 մլն չափազանց արտոնյալ վարկ»:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ 2015 թ. վերջին պետական պարտքը կազմելու է ՀՆԱ 42.2%-ը, ՀՆԱ նկատմամբ կառավարության պարտքը կկազմի 31%, ԿԲ պարտքը՝ 14%, ներքին պարտքը՝ 6%:

Ըստ նրա՝ կառավարության արտաքին պարտքը 0.4% նվազելու է հարաբերական առումով, դրա դիմաց ավելի փոքր-ինչ բարձր տեմպով բարձրանալու է ԿԲ և ներքին պարտքը:

Կարդացեք նաև

«Քանակական տեսակետից մեր արտաքին պարտքը գտնվում է ընդունելի միջակայքում և ռիսկային որևէ բնույթ չունի»,- ասաց Պ.Սաֆարյանը՝ հավելելով, որ այն ժամանակին և նախատեսված ծավալով կմարվի:

Փոխնախարարն ավելացրեց, որ արդյունավետության առումով այն պայմանավորված է բյուջեի կառուցվածքով, եթե բյուջեն արդյունավետ չլինի, այս ծախսն էլ կարելի է համարել անարդյունավետ, սակայն, իր կարծիքով, ՀՀ բյուջեն ամենաարդյունավետն է: Նրա խոսքով՝ մյուս վարկերի տեսակետից խնդիրներ կան, որոնք կարելի է ուռճացված համարել, թե սերունդների վրա բեռ կլինի և այլն: Պ.Սաֆարյանի խոսքով՝ պետք է նաև մտածել՝ արդյոք ինչ կլինի մեր սերունդնեի համար, եթե այդ վարկերը չվերցնենք՝ ճանապարհներ չկառուցենք, դպրոցներ չվերանորոգենք, արդյոք կկարողանայի՞նք 2-ժամյա ջրամատակարարումը դարձնել 24-ժամյա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս