Բաժիններ՝

Ի՞նչ են ուտում երեխաները մանկապարտեզում և ովքե՞ր են սննդի մատակարարները. «Փաստինֆո»

Երևանի ավագանու անդամ Անահտի Բախշյանը և «Իրազեկ ու պաշտըպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերին գրանցված զանգվածային թունավորման դեպքից հետո փորձել են պարզել, թե այդ օրը ո՞ր մատակարար կազմակերպություններ են մանկապարտեզին սնունդ մատակարարել:

Դա, սակայն, նրանց չի հաջողվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը` հավելելով. «Այս հարցում չի եղել անհրաժեշտ պետական վերահսկողություն: Սննդի անվտանգությունը պիտի պահանջեր մանկապարտեզին սնունդ մատակակարող բոլոր ընկերությունների ցանկը, ստուգումներ իրականացներ: Ոչ մի բան էլ չի արել, միայն հայտարարեց, որ «Մուշ»-ը մաքուր էր և վերջ: Այն դեպքում, երբ նրբերշիկ մանկապարտեզին իրավունք չունեին մատակարարել, դա արգելված է: Մինչև այսօր էլ հայտնի չէ, թե ով է եղել մատակարարը»:

Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ իրեն տեղեկություններ են հասել, որ մատակարարների թվում է եղել «Հայկազունք» ՍՊԸ-ն, սակայն, այս ընկերության անունը այդ օրերին որևէ պետական մարմնի կողմից չհրապարակվեց:

Այս առիթով Անահիտ Բախշյանը հիշեց, որ այդ ընկերությունն արդեն մեկ անգամ հայտնվել էր իր ուշադրության կենտրոնում: 2014թ. հունվարին Երևանի քաղաքապետը հանձնարարել էր մանկապարտեզներում ստուգումներ իրականացնել:

21 մանկապարտեզներում 1 շաբաթվա ընթացքում ստուգողները 38 անգամ հետ էին վերադարձրել սնունդը` չափորոշիչներին չհամապատասխանելու հիմքով:

Օրինակ, «Հալալ միս» ընկերությունը պաղեցված մսի փոխարեն մատակարարել է խորը սառեցված միս: Բազուկը նախատեսված նվազագույն չափից էլ փոքր է եղել, կամ, Անահիտ Բախշյանի բնորոշմամբ, «թափելու բան»: Իսկ «Հայկազունք» ՍՊԸ-ի մատակարարած կաթնաշոռը հերմետիկ փաթեթավորված չի եղել:

Այս ստուգումների արդյունքում՝ 4 կազմակերպություն հայտնվել է սև ցուցակում: Նրանց բոլորի գործունեությունը կասեցվել է, բայց միայն Երևանի որոշ վարչական շրջաններում:

«Չնայած որ նույն սննդամթերքը մատակարարվել է Երևանի բոլոր վարչական շրջանների մանկապարտեզներին»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ միաժամանակ հավելելով, որ «Հայկազունք» ՍՊԸ-ի նկատմամբ ընդհանրապես որևէ պատժամիջոց չի կիրառվել:

«Հայկազունք»-ն այդքան ապրանքի մատակարար է, բայց ոչ մի տեղ չես գտնի իր նկատմամբ որևէ բան: Ո՞վ գիտի՝ ով է, այստեղից՝ եզրակացություն»,- ասաց ավագանու անդամը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս