ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է Թուրքիայում լրագրողներին ձերբակալելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները դատապարտում են Թուրքիայում իրականացված լրագրողների ձերբակալությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշատոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին.

«Մենք ակնդետ հետևում ենք այն հաղորդագրություններին, որ թուրքական ոստիկանությունը հատուկ գործողությունների ու ձերբակալությունների շարք է իրականացրել ողջ երկրում: Կարծես թե, թիրախների թվում հայտնվել են ԶԼՄ-ները, որոնք բաց կերպ քննադատել են կառավարությանը:

Խոսքի ազատությունն ու դատարանների անկախությունը յուրաքանչյուր առողջ ժողովրդավարության առանցքային տարրեր են: Որպես Թուրքիայի բարեկամներ ու դաշնակիցներ՝ մենք նրա իշխանություններին կոչ ենք անում երաշխավորել, որ իրենք գործողությունները չեն խախտի ժողովրդավարության հիմքերը երկրում»:

Տեսանյութեր

Լրահոս