«Ֆլորենս» ռեստորանի մոտ ավտոմեքենան հայտնվել է Հրազդան գետում
Դեկտեմբերի 14-ին, ժամը 02.57-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշաշանության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Տոյոտա Պրադո» մակնիշի 77FF101 պ/հ (վարորդ` Գ.Բ., ծնվ. 1982 թ.) և «ԲՄՎ X5» մակնիշի 88SP838 պ/հ ավտոմեքենաները (վարորդ՝ Բ. Կ.), այնուհետև «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան շրջվել է հարակից ձորակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ.Բ.-ը տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, իսկ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Կ.-ը (1986թ.) հոսպիտալացվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց:
Տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն