ԱՄՆ սենատը հավանության է արժանացրել երկրի ռազմական բյուջեն
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսի Սենատը երեկ հավանության է արժանացրել պաշտպանական քաղաքականության մասին ամենամյա օրինագիշը, որը նախատեսում է 577 միլիարդ դոլար հատկացնել պաշտպանական ծախսերին, որոնցից 64 միլիարդ դոլարը` արտասահմանում ռազմական գործողությունների համար:
Ներկայացուցիչների պալատն այդ օրինագիծը հաստատել է դեկտեմբերի 4-ին: Այժմ այն հաստատման համար կուղարկվի նախագահ Բարաք Օբամային: Օրինագիծը Պենտագոնի բազային բյուջեն սահմանում է 496 միլիարդ դոլար, և գրեթե 64 միլիարդ դոլար էլ նախատեսում է արտերկրի կոնֆլիկտների համար` ներառյալ Աֆղանստանը:
Եվս 17.9 միլիարդ դոլար հատկացվելու է էներգետիկայի նախարարությանը` միջուկային զենքի վրա աշխատանքներ տանելու համար: