Նավթի գինը նվազել է վերջին 5.5 տարվա համար նվազագույն մակարդակի
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Brent տիպի մեկ բարել նավթի գինն այսօր նվազել է մինչև 5.5 տարվա նվազագույն մակարդակի՝ շաբաթվա սկզբի համեմատ նվազելով 8 տոկոսով, ինչի պատճառն առաջարկի ավելցուկն է:
Brent-ի ֆյուչերսներն այսօր նվազել են 0.09 դոլարով՝ մինչև մեկ բարելի համար 63.59 դոլարի, իսկ WTI-ի ֆյուչերսները՝ համապատասխանաբար 0.45 դոլարով՝ մինչև 59.50 դոլարի: Շաբաթվա սկզբից սկսած՝ WTI-ի գինը նվազել է գրեթե 10 տոկոսով:
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում (OPEC) առաջատար դիրքեր ունեցող Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարարն այս շաբաթ հայտարարել է, որ թագավորությունը չի պլանավորում նվազեցնել նավթի արդյունահանման ծավալը:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Morgan Stanley ներդրումային բանկը կանխատեսել է, որ 2015 թվականին Brent տիպի մեկ բարել նավթի գինը կարող է նվազել մինչև 43 դոլարի: