Վահե Վարսանյան. Եթե այսպես շարունակվի, հաստատ դեղերի թանկացում կլինի
Դրամի արժեզրկման ազդեցությունն արդեն զգացվում է նաև դեղորայքի գների վրա և որոշակի թանկացումներ արդեն կան: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը, ոլորտի կազմակերպությունները փորձում են գները չբարձրացնել, բայց դա երկար չի կարող շարունակվել:
«Փոխարժեքներն անհասկանալի ու անտրամաբանական բարձրանում են: Այս ընթացքում թանկացումենրը շատ չնչին են եղել, բայց ներմուծվող դեղերը, որ կապված են արտարժույթի հետ՝ եվրոյի ու դոլարի (ռուբլին ազդեցություն չունի), պետք է գների ինդեքսացիա լինի,- ասաց Վ.Վարսանյանն ու հավելեց,- Եթե այսպես շարունակվի, հաստատ թանկացում կլինի: Եվրոյով ներմուծված դեղերը դեռ չենք թանկացրել, դոլարով ներմուծվածների շատ չնչին մասն ենք թանկացրել, բայց արդեն տուժում ենք և պատրաստվում ենք գները վերանայել: Առաջիկա 10-15 օրվա ընթացքում արդեն պարզ կլինի»:
Ըստ Վ. Վարսանյանի՝ տեղական արտադրանքն էլ որոշ չափով կախված է արտարժույթի տատանումներից, սակայն այս դեպքում որոշիչ է դրանցում ներկրվող հումքի մասնաբաժինը: