Բաժիններ՝

Նազարբաևն ու Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ-ի երկրների մարտահրավերներն ու սպառնալիքները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր հանդիպել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Այս մասին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամլո ծառայությունը:

Հանդիպման ժամանակ Բորդյուժան Նազարբաևին իրազեկել է Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի Խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման ընթացքի մասին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց բախվում են ՀԱՊԿ-ի անդամ երկրները:

Բացի այդ, նրանք քննարկել են այն միջոցները, որոնց անհրաժեշտ է ձեռնարկել՝ նվազագույնի հասցնելու համար իրավիճակի զարագացման բացասական միտումները: Նազարբաևը հայտարարել է, որ տարածաշրջանում իրավիճակի դինամիկ զարգացման պատճառով ՀԱՊԿ-ի առջև կարող են դրվել նոր առաջադրանքներ:

Նազարբաևն այդ պլանում հիշեցրել է, որ Աֆղանստանից դուրս են բերվում դաշնակցային ուժերն ու նոր սպառնալիքներ են ի հայտ գալիս «Իսլամական պետության» գործողությունների կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս