Բաժիններ՝

Բուլղարիան առաջարկել է իր տարածքում ստեղծել գազային հանգույց՝ ռուսական գազը եվրոպական երկրներ ուղղելու համար

Novinite պարբերականի փոխանցմամբ՝ Բուլղարիան ԵՄ-ին առաջարկել է ֆինանսավորել Սև ծովից «Հարավային հոսք» գազատարից դուրս գալու բուլղարական գազային հանգույցի կառուցումը: Բուլղարիայի իշխանությունները նաև չեն բացառում, որ հետագայում գազն այդ հանգույցից կարող է վաճառվել նաև Ուկրաինային:

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն առաջարկել է թուրքական գազային հանգույցի փոխարեն ստեղծել բուլղարական գազային հանգույց, որտեղից գազը կուղղվի եվրոպական այլ երկրներ: Պլանավորված է, որ գազաբաշխիչ կենտրոնը գտնվելու է Վառնայում:

Բորիսովը հայտարարել է, որ Բուլղարիան կարող է առանց որևէ պարտավորության Ռուսաստանին օգնել գազատարը մինչև իր սահման կառուցելու հարցում: Թուրքական կողմն ավելի վաղ հայտարարել է, որ չի պլանավորում ֆինանսավորել Ռուսաստանից Սև ծովի հատակով անցկացվելիք գազատարի ծովային հատվածի կառուցումը և կարող է ստանձնել միայն իր տարածքում ցամաքային հատվածի ծախսերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս