Բաժիններ՝

ԵՄ-ը հստակեցրել է հակառուսական նոր պատժամիջոցները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը դիտարկում է Ղրիմի կապակցությամբ սահմանած պատժամիջոցների ընդլայնման հարցը: Նոր արգելքները կարող են առնչվել զբոսաշրջային ոլորտին ու նավթի և գազի արդյունահանման համար նախատեսված սարքավորման վաճառքին:

Այս մասին նշված է գործակալության տրամադրության տակ ընկած համապատասխան փաստաթղթի նախագծում: Գործակալության տվյալներով՝ եվրոպական ընկերություններին կարող են արգելել զբոսաշրջային բիզնես վարել Ղրիմում:

Բացի այդ, ԵՄ-ի քաղաքացիներին կարող են զրկել թերակղզում գրանցված մասնավոր ընկերություններ գնելու կամ դրանց ֆինանսավորելու հնարավորությունից: Ավելի վաղ EUobserver պարբերականը հայտնել էր, որ նոր պատժամիջոցները կարող են հաստատվել ԵՄ-ի Խորհրդի նիստում, որը կայանալու է դեկտեմբերի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս