Բաժիններ՝

Ազատամարտիկներին ծեծի ենթարկողը Վովա Գասպարյանի տեղակալ Լյովա Երանոսյանի թիկնապահներն են եղել. 1in.am

«Խնդիր ունեն, թող գան հայտարարություն տան, ոչ թե թերթերում հոդվածներ տպել տան»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ արձագանքելով երեկ ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի ծեծի դեպքին: Ոստիկանապետը, ըստ էության, խուսափեց խոսել դեպքի մանրամասների մասին, թեև նրա որոշ ձևակերպումներից ակնհայտ էր դառնում, որ նա ավելին գիտի:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ազատամարտիկներին ծեծի ենթարկողների մեջ են եղել նաև Վ. Գասպարյանի տեղակալ՝ ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի թիկնապահները:

Բանն այն է, որ ազատամարտիկներին «Գետափ» ռեստորանում ընթրելու է հրավիրել հենց Երանոսյանը, որտեղ երկար-բարակ զրուցել են տեղի ունեցող իրադարձություններից, պլաններից և այլնից: Հավանաբար Երանոսյանը, որը լավ հարաբերությունների մեջ է նշված ազատամարտիկների հետ, այդ ընթրիքի ժամանակ փորձել է բարեկամական խորհուրդ տալ՝ հեռու նմալ քաղաքական գործընթացներից և չներքաշվել տեղի ունեցող քաղաքական խմորումների մեջ: Այդ ընթացքում նրանց սեղանին պարբերաբար մոտեցել ու հեռացել են ինչ-որ երիտասարդներ, որոնք արդեն դրսում մասնակից են եղել վիճաբանությանը: Ռեստորանից դուրս գալուց հետո, Մանվել Եղիազարյանի խոսքով, իրենց են մոտեցել 7-8 երիտասարդներ և խոսքուզրույցի բռնվել: Երիտասարդներն ասել են, թե «կողքի կուպեում» նստած են եղել և լսել են, որ ազատամարտիկները ուզում են իշխանափոխություն անեն, նախագահ փոխեն: Հետո ավելի է թեժացել վիճաբանությունը և, ազատամարտիկի ձևակերպմամբ, «մի երկու հատ տվել են իրար», ու հետո նրանք գնացել են իրենց ճամփով, ազատամարտիկները՝ իրենց:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս