Բաժիններ՝

Չորրորդ երեխան՝ սեփական տնակն ունենալու հույս

Asparez.am-ըգրում է.  Ընտանիք, որը սեփական որեւէ գույք չունի

«Գիտե՞ս, մենք տելեվիզոր չունինք». 4 տարեկան Արտակն իր համար առաջնային կարեւորության հարցի մասին ինձ հետ կիսվեց« երբ ես դեռ չէի հասցրել անգամ ոտք դնել իրենց «տուն»: Ներս մտնելուց հետո արդեն ամեն ինչ պարզ դարձավ. կենցաղային իրեր՝ հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա եւ այլն, ընդհանրապես բացակայում էր տնակից, իսկ եղած բազմոցը, փոքրիկ պահարանը վարձակալած նախորդ տնակից էին իրենց հետ բերել: 4 տարեկան Արտակն իրենից փոքր քույր ու եղբայր ունի, մեկը՝ 3, մյուսը՝ 2 տարեկան: Եւս մեկ փոքրիկով ընտանիքը կհամալրվի 2015-ի հունվարին:

Գեւորգյանների 5 հոգուց բաղկացած ընտանիքը վարձակալական հիմունքներով, ընդամենը վերջերս է տեղավորվել Սավոյան փողոցի թիվ 226 տարածքի տնակներից մեկում: Կամաց-կամաց հարմարվում եմ «պայմաններին», իսկ պայմաններ ասվածը կոմունալ բոլոր հարմարությունների բացակայությունն է՝ ջուրը դրսից են կրում, գազ առհասարակ չկա, հոսանքն էլ անջատված է՝ 15.000 դրամ գումարը չեն կարողացել վճարել:

-Լվացքը ձեռքով եմ անում, լվացքի մեքենա չունենք: Սառնարան չունենք, բայց պետք էլ չի գալիս, բան չունենք, որ մեջը դնենք, դատարկ սառնարանն ի՞նչ ենք անելու,-նշում է 29-ամյա Քնարիկ Հովհաննիսյանը:

Տանտիկինը նկատեց, որ տնակի համար ամսական վարձավճարն ընդամենը 6.000 դրամ է, բայց այն եւս դժվարությամբ են կարողանում վճարել« քանի որ ամուսինը մշտական աշխատանք չունի: Ի դեպ նշեմ, որ մինչ այս, ընտանիքը բնակվել է Կոշտոյան փողոցի տնակներից մեկում՝ կրկին վարձով:

41-ամյա Նահապետ Գեւորգյանը՝ պատմում է, որ 1988-ի երկրաշարժին ծնողները Ախուրյանում բնակարան են կորցրել, որի դիմաց տարիներ առաջ ստացել են բնակարանի գնման վկայագիր, բնակարան ձեռք բերել Մասիս քաղաքում ու հետո այն վաճառել:

-Հորս մեռնելուց հետո ծախեցին մերոնք ու եկան ստեղ դոմիկ առան, հետո էդ էլ քանդեցին: Փոքր ախպեր ունեմ, մերս ախպորս ու հարսիս հետ «Մուշ»-ում են վարձով ապրում,-ասում է նա:

Նահապետը ներքին հարդարման աշխատանքներ է կատարում, 25 տարվա վարորդ է, վարորդական իրավունքի վկայական էլ ունի, բայց ուր գնում է՝ աշխաանք գտնել չի կարողանում.

-Մի տեղ գնացի, ասացին՝ ամսական վճար կարող են տալ, բայց ես որ էդ մե ամիսը աշխատեմ, իմ ընտանիքը էդ ընթացքում ի՞նչ անի, ի՞նչ ուտի: Էնպիսի գործ եմ ուզում, որ, ասենք, 1-2 օր աշխատեմ ու ասեմ, որ ահան՝ էսքան գործ եմ արել էսքանի դիմաց գումարս տվեք, տունս պահեմ: Պետական գործից ես վախենում եմ, անցած տարի գնացի Մոսկվա աշխատա՝ փողս չտվին: Հմի ձեռս ընկած մանր-մունր գործեր եմ անում, մորքուրիս տղի ավտոն եմ մեկ-մեկ վերցնում, որպես տաքսի քշում: Երեխեքիս օրվա հացն եմ կարողանում մենակ առնել:

Քնարիկ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ մեկ ամիս է, ինչ զրկված են ընտանեկան նպաստի 36.000 դրամից, իսկ պատճառը գրանցում չունենալն է: Նախորդ տնակի վրա ժամանակավոր հաշվառվել՝ տանտերը թույլ է տվել, իսկ այս տնակում հաշվառվելու թույլտվություն չեն ստացել, քանի որ տնակի տերը բնակարան է ստանալու ու գրանցված է անօթեւանների հերթացուցակում.

-Պիտի գրանցվեմ, որ կարողանամ փաստագրվել, նպաստ ստանալ: Ամուսինս Ախուրյանի գրանցում ունի, երկրաշարժին փլված տան վրա է գրանցված, իսկ ես օդի մեջ եմ, ոչ մի տեղ ոչ գրանցված եմ, ոչ՝ հաշվառված: Տատիկենցս տան վրա էի գրանցված, որ իրանք տները ծախեցին՝ ես դուրս մնաց:

anotevan-5

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս