Փաստաթղթի կեղծման մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումնե րի շնորհիվ, դեկտեմբերի 6-ին, ժամը 18.15-ին, Րաֆֆու փողոցի թիվ 81 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Ավետիք Մ.-ն, որը հունվարի 24-ից ՌԴ Մոսկվայի մարզի Լյուբերցի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի /փաստաթղթի կեղծում/ մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն