ԱՊՊԱ ունեցող մեքենաների թիվը մեկ տարում աճել է 56 հազարով
2014թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 448,867, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 954-ով, իսկ 2013 թ-ի հոկտեմբերի համեմատ ավելացել է 56 հազար 222-ով: Ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալների՝ ավելացել են նաև հաշվեգրված ապահովագրական վճարները՝ 1 մլրդ 311մլն 776 հազար դրամով և կազմել 14 մլրդ 488 մլն 970 հազար դրամ:
Հոկտեմբեր ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ինչը սեպտեմբեր ամսվա համեմատ աճել է մոտ 189 մլն դրամով: Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ աճել է` կազմելով 4,859 դիմում, նախորդ ամսվա 3,848 -ի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը կազմել է 41,572, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 2,800-ով։ Հատուցման միջին չափը 2014թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 196,171 ՀՀ դրամ:
Համակարգի վնասաբերության ցուցանիշը հոկտեմբեր ամսվա դրությամբ կազմել է մոտ 60%, նախորդ ամսվա 58%-ի փոխարեն