Թանգարանները մասամբ են ջեռուցվում (տեսանյութ)
Tsayg.am-ը գրում է. Ցրտերը վաղուց ընկել են, իսկ Գյումրու համայնքային ենթակայության տակ գտնվող թանգարաններում ջեռուցումը մասամբ է իրականացվում: Տրամադրված միջոցները սուղ են, թանգարանային ցուցանմուշների պահպանման համար էլ անհարժեշտ է բավարար ջերմաստիճան ապահովել: Եթե Շիրազի, Իսահակյանի տուն-թանգարաններում և Մհեր Մկրտչյանի անվան թանգարանում ջեռուցումն այսպես թե այնպես ապահովվում է, ապա «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» ջեռուցումը շարունակում է համարվել գերխնդիր: