Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատել է Պուտինի ելույթը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը մտադիր չէ գնահատական տալ Ռուսաստանի Դաշնության խորհրդին նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեագրած ուղերձին, սակայն համաձայն չէ նրա այն կարծիքի հետ, որ Արևմուտքը զսպման քաղաքականություն է վարում Ռուսաստանի հանդեպ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը: Հարֆի խոսքերով` միշտ չէ, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համակարծիք են գտնվում հիմնարար մի շարք սկզբունքների հարցում: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ կան ոլորտներ, ուր Վաշինգտոնն ու Մոսկվան ունակ են աշխատել համատեղ:

Հարֆը հայտարարել է, որ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ներկայիս հակամարտության էությունը զսպման մեջ չէ, ինչպես որ արտահայտվել է Պուտինը, Ուկրաինայի ժողովրդի իրավունքի մեջ է` կապված սեփական ապագան հստակեցնելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս