Արդարադատության խորհուրդն արձանագրել է օրենքի կոպիտ խախտումներ. դատավորին հայտարարվել է նախազգուշացում
ՀՀ արդարադատության խորհուրդը բավարարել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում: Այս մաիսն գրում է «Փաստինֆոն»:
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումը` հասցեագրված ՀՀ արդարադատության նախարարին, ինչպես նաև՝ վարույթ հարուցող անձի կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:
Արդարադատության խորհուրդը, քննարկելով դատավոր Հ. Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցչի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները, գտել է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: