Բաժիններ՝

ԱՄՆ-ը չունի Ռուսաստանին մեկուսացնելու մտադրություն. Ջոն Քերի

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բազելում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ մեկուսացնել Ռուսաստանին.

«Մենք համոզված ենք, որ Մոսկվան կարող է վերականգնել իր հանդեպ վստահությունը, եթե վերականգնի անդորրը, կատարի մինսկյան արձանագրության շունչն ու ոգին»:

Քերիի կարծիքով` Ուկրաինայի ճգնաժամն առաջացել է միջազգային իրավունքի առանձին սուբյեկտների կողմից այդ իրավունքը չպահպանելու ցանկության պատճառով: Քերին Ռուսաստանին հերթական անգամ մեղադրել է Ուկրաինայում զորքեր տեղակայելու մեջ:

ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի երկօրյա հանդիպումը Բազելում մեկնարկել է այսօր: Քննարկման գլխավոր թեման Ուկրաինայի ճգնաժամն է: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ հանդիպման ժամանակ առաջարկելու է բանակցություններ սկսել Մաքսային միության եւ ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս