Գողացած հեռախոսը վաճառել էր անհայտ անձի
Նոյեմբերի 28-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1977 թ. ծնված Ալլեն Մ.-ն հաղորդում է տվել, որ մոտ 10 օր առաջ, ժամը 16.00-ին, իր ծանոթ ոմն Արսեն, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում` գնացքի գծերի մոտ, իր բաճկոնի գրպանից գողացել է բջջային հեռախոս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արսենը 1979 թ. ծնված Արսեն Ղ.-ն է, որը դեկտեմբերի 2-ին, ժամը 14.40-ին, բերման է ենթարկվել բաժին ու տվել խոստովանական բացատրություն, որ նոյեմբերի 27-ին հեռախոսը Զ. Սարկավագի փողոցում վաճառել է անհայտ անձի:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն