Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ. խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Ապարան – Արագած, Վանաձոր – Ալավերդի, Սիսիան – Ստեփանակերտ, Սարավան – Ջերմուկ և Կապան – Գյումրի ավտոճանապարհներին տեղ -տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն