Ռուսաստանը հունվարի 1-ից 6 տոկոսանոց գազային զեղչ կանի Թուրքիայի համար

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի էներգետիկայի նախարարություններն ու գազային ընկերությունները նախագահների հանձնարարությամբ կարճ ժամանակում կմշակեն նոր գազատարի կառուցման նախագիծ.

«Հաշվի առնելով, որ Թուրքիայում կանխատեսվում է գազի սպառման աճ՝ նրան հավելյալ գազ մատակարարելու համար, ինչպես նաև Թուրքիայի տարածքում՝ թուրք-հունական սահմանին, գազային հանգույց ստեղծելու համար էներգետիկայի նախարարություններն ընկերությունների հետ համատեղ կարճ ժամանակում կմշակեն այն:

Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է գազի գինը հեռանկարում նվազեցնել 15 տոկոսով՝ հաշվի առնելով համատեղ նախագծերի իրագործումը: Այդ հարցը քննարկում ենք և հունվարի 1-ից 6 տոկոսով զեղչ անելն առաջն փուլն է»:

Անդրադառանալով Ռուսաստանի կողմից «Հարավային հոսք» գազատարի նախագծից հրաժարվելուն՝ Նովակը հայտարարել է, որ այդ որոշումը հենված է նրա վրա, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Եվրահանձնաժողովը չի տվել իր թույլտվությունը՝ «Հարավային հոսք» նախագծի իրագործման համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031