Բաժիններ՝

Մարին Լե Պենը վերընտրվել է «Ազգային ճակատ» կուսակցության նախագահի պաշտոնում

Ֆրանսիական Le Monde թերթի փոխանցմամբ՝ Մարին Լե Պենը վերընտրվել է ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության նախագահի պաշտոնում: Դա տեղի է ունեցել երեկ Լիոնում տեղի ունեցած կուսակցության համագումարում:

Մարին Լե Պենի թեկնածությանն աջակցել է քվեարկածների գրեթե 100 տոկոսը: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է կուսակցության ավելի քան 22.000 անդամ: Մարին Լե Պենը «Ազգային ճակատը» գլխավորում է 2011 թվականից: Նա իր հոր՝ Ժան Մարի Լե Պենի հիմնած կուսակցությանն անդամագրվել է 1986 թվականին:

2012 թվականին Մարին Լե Պենն ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր: Նույն տարում նա իր թեկնածությունն է առաջադրել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար, սակայն առաջին փուլի արդյունքներով զբաղեցրել է երրորդ տեղը՝ զիջելով ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդին և նրա նախորդ Նիկոլա Սարկոզիին:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Սարկոզին ընտրվել է Ֆրանսիայի առաջատար ընդդիմադիր կուսակցության նախագահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս