Բաժիններ՝

Սարկոզին ընտրվել է Ֆրանսիայի առաջատար ընդդիմադիր կուսակցության նախագահ

France 24 հեռուստաալիքի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դարձել է «Ժողովրդական շարժման աջակցության միության» նոր նախագահ: Նախնական տվյալներով` Սարկոզիի օգտին քվեարկել է ընտրողների 64.5 տոկոսը:

Ընդհանուր առմամբ «Ժողովրդական շարժման աջակցության միության» նոր նախագահի ընտրությանը ողջ Ֆրանսիայում մասնակցել է կուսակցության մոտ 155.000 անդամ: Կուսակցության նախագահի պաշտոնում Սարկոզիի ընտրվելն առանցքային պահ դարձավ 2017 թվականին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:

Նիկոլա Սարկոզին, ով 2012 թվականի նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին, այս տարվա սեպտեմբերին հայտարարեց իր վերադարձի մասին. «Մանրակրկիտ մտածելուց հետո ես որոշեցի ֆրանսիացիներին առաջարկել քաղաքական նոր ընտրություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930