Թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից բնակիչներ են թունավորվել
Նոյեմբերի 26-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Ախուրյան գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1972 թ. ծնված Օլյա Մ.-ն և 1994 թ. ծնված Գայանե Մ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, տանը, գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն