Մեկ բարել նավթի արդար գինը 100 դոլարն է. Մադուրո
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Venezolana de Television հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ մեկ բարել նավթի արդար գինը 100 դոլարն է: Մադուրոյի խոսքերով՝ 100 դոլարի գնային մակարդակը կապահովի նավթարդյունահանման կայունություն, ինչպես նաև կերաշխավորի նավթային ոլորտում ներդրումների ներհոսք:
Մադուրոն վստահություն է հայտնել, որ նավթի գները կվերադառնան նախկին մակարդակին: Մադուրոն նավթի գների վրա ներազդելու համար Ռուսաստանն անվանել է առանցքային երկիր:
Ներկայումս Վենեսուելայում օրական արդյունահանվում է 3 միլիոն բարել նավթ, որից 2.5 միլիոն բարելն արտահանվում է: Այդ ցուցանիշով Վենեսուելան տեղ է զբաղեցրել Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) առաջատար հնգյակում: