Իսպանիայի դատախազությունը հետաքննություն է սկսելու Արթուր Մասի դեմ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի դատախազությունը հետաքննություն է սկսելու Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասի դեմ՝ կապված տարածաշրջանում անկախության մասին հարցում անցկացնելու հետ: Այս մասին նշված է դատախազության տարածած պաշտոնական հայտարարությունում:
Դրանում ընդգծվում է, որ դատախազությունը ձեռնարկելու է համապատասխան օրինական միջոցներ ու դիմելու է Կատալոնիայի Գերագույն դատարանին: Նոյեմբերի 9-ին Կատալոնիայում անցկացվել էր ոչ պաշտոնական հարցում, որը ցույց տվեց, որ նրա բնակիչների մեծ մասն աջակցում է ինքնավարության ինքնիշխանությանը:
Քվեարկությանը մասնակցել էր մոտ 2.250.000 մարդ, որոնցից ավելի քան 2 միլիոնը կողմ էր արտահայտվել տարածաշրջանի անկախությանը: Իսպանիայի իշխանություններն ապօրինի են համարում նման հարցման անցկացումը: