ԼՂ-ի հարցը լուծում չի ստանում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև դիմակայության պատճառով. Չավուշօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն երեկ հայտարարել է, որ «Սառը պատերազմը» շարունակվում է, և որ Ղարաբաղյան հակամարտությունն իր լուծումը չի ստանում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև մրցակցության պատճառով.

«Ինչո՞ւ չի լուծվում Ղարաբաղի հարցը, որովհետև կա Արևմուտք-Ռուսաստան դիմակայություն: «Սառը պատերազմը» դեռ շարունակվում է, դրա համար վճարում են Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը: Արևմուտքի համար դա շահավետ չէ:

Բեռլինյան պատը կործանվել է, սակայն քարերը դեռ չեն դրվել իրենց տեղը, մարդկանց մտքում եղած պատերը դեռ չեն վերացել: Կա «Սառը պատերազմի» ժամանակվա մտածելակերպ:

Վերջին շրջանում նկատվում է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև դիմակայության էսկալացիա: Ռուսաստանն ու Արևմուտքը պետք է դասեր քաղեն անցյալից, հասկանան, թե ինչի կարող է հանգեցնել «Սառը պատերազմը»»:

Տեսանյութեր

Լրահոս