Բրյուսելում կանցկացվի Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի առաջին նիստը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ պաշտոնական այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության ղեկավարի մամլո ծառայությունը:
Բրյուսելում տեղի է ունենալու Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի առաջին նիստը, որի ներկա կգտնվի Գարիբաշվիլու գլխավորած պատվիրակությունը: Նիստը նախագահելու է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին:
Նիստում քննարկվելու են ասոցացման օրակարգում առկա բարեփոխումների արդյունավետ իրագործման մեխանիզմների հարցն ու ապագայի պլանները: Ասոցացման խորհրդի առաջին նիստի ավարտից հետո Գարիբաշվիլին ու Մողերինին տալու են համատեղ մամուլի ասուլիս:
Երկօրյա այցի շրջանակներում Գարիբաշվիլին Բրյուսելում ունենալու է մի շարք հանդիպումներ, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի ու Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: