«Էս անգամ էլ պրծանք». ԲՀԿ-ում գործարարների մոտ «մե քեֆ, մե ուրախություն» է. «Հրապարակ»

«ԲՀԿ-ում գործարարների մոտ «մե քեֆ, մե ուրախություն» է: Քանզի մինչև Սերժ Սարգսյան-Ծառուկյան հանդիպումը կարծում էին, թե վերջնական որոշված է՝ ԲՀԿ-ն գնում է ինքնամաքրման, և գործարար պատգամավորների իշխանամետ շերտը (Բելաջիոյի Գրիշ, Յուվեցի Կարո, Շրջկոոպի Աբո…) պետք է դուրս գան ԲՀԿ խմբակցությունից, որովհետև ԲՀԿ-ն պատրաստվում էր հայտարարել, որ այլևս ընդդիմություն է, ինչի առնչությամբ ամենամեծ տագնապն ուներ Ծառուկյանի մյուս խնամին՝ ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը»– գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով,-վերջինիս որդին Աբովյանի քաղաքապետն է, և ԲՀԿ-ի ընդդիմություն հռչակվելու դեպքում առաջին «ուդառը» նա էր ուտելու:
««Էս անգամ էլ պրծանք»,- արևավառ ժպիտով ասել է  «Հրապարակ»-ի հետ զրուցող ԲՀԿ-ական գործարարը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:  

Տեսանյութեր

Լրահոս