Ինչո՞ւ է դատարանը Շիրակ Թորոսյանի գույքի վրա կալանք դրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի գույքի վրա դատարանը կալանք է դրել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. հունիսի 11-ին «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ն դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Շիրակ Թորոսյանից, անհատ ձեռներեց Արտակ Թորոսյանից եւ Արմեն Խաչիկյանից գումար բռնագանձելու պահանջով: Խոսքը մոտ 430 հազար դրամի մասին է: Հայցվորը միջնորդել է պատասխանողների գույքի վրա արգելանք դնել, գործով նախագահող դատավոր Էդուարդ Ամալյանը որոշել է բավարարել այն»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց պատգամավորը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս