Բակո Սահակյանը այցելել է զորավարժությունների ղեկավարման կետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին այցելել է ԼՂՀ եւ ՀՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների միասնական ղեկավարման կետ:

Գերագույն գլխավոր հրամանատարը հետեւել է զորավարժությունների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ, այցելել զորավարժություններին մասնակցող մի շարք միավորումների տեղակայման վայրեր:

Նախագահն ընդգծել է նման լայնածավալ զորավարժությունների կարեւորությունը հայկական զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացման եւ տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման տեսանկյուններից:

 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930