Բաժիններ՝

ԵՄ-ը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը քննարկելու է հաջորդ շաբաթ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը հաջորդ շաբաթ քննարկելու է Ռուսաստանի հանդեպ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու հեռանկարները: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին:

Վերջինս այդ հայտարարությունն արել է արտաքին քաղաքականության հարցերով Բեռլինյան ֆորումի բացման ժամանակ, որը նվիրված է եղել միջազգային հարցերում ԵՄ-ի ու Գերմանիայի դերակատարությանը:

ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը քննարկվելու է հաջորդ երկուշաբթի՝ նոյեմբերի 17-ին, Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի նախարարական հանդիպման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930