Էրդողանը կարևորել է Թուրքիայի տարածքով եվրոպական շուկա թուրքմենական գազի հասնելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Աշգաբադում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ թուրքմենական գազը եվրոպական շուկա հասցնելը կապահովի Եվրոպայի էներգոանվտանգությունը:

Էրդողանն այդ մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպման ժամանակ. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Թուրքիայի տարածքով եվրոպական շուկա թուրքմենական բնական գազի փոխադրման կազմակերպմանն ու Եվրոպայի էներգոանվտանգության ապահովմանը»:

Էրդողանն ընդգծել է, որ Եվրոպա թուրքմենական գազի մատակարարումները կազմակերպելու համար տրվել է TANAP գազատարի նախագծի իրագործման հարցը, որի աշխատանքներն ընթանում են բարձր տեմպերով: Էրդողանի կարծիքով՝ Թուրքիան կարևոր դեր է խաղում Արևմուտքին ադրբեջանական ու թուրքմենական գազը հասցնելու կազմակերպման հարցում:

Տեսանյութեր

Լրահոս