Իրաքցի զինծառայողների ռազմական ուսուցմամբ կզբաղվի Թուրքիան

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Անկարա է ժամանել Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին, ինչն Իրաքի նոր կառավարության ներկայացուցչի առաջին այցն է Թուրքիա:

Դրանով իսկ երկու երկրների քաղաքական ու տնտեսական հարաբերություններում բացվում է նոր էջ՝ կապված նրա հետ, որ Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիքիի կառավարման ժամանակ բավական սրվել էին թուրք-իրաքյան հարաբերությունները: Ջաֆարին Թուրքիայում արժանացել է ամենաբարձր մակարդակով ընդունելության:

Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ու արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի, խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ քննարկել է երկու երկրների տնտեսական հարաբերությունները և համատեղ թիրախ «Իսլամական պետության» ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարի հարցը:

Ջաֆարին խնդրել է, որ իրաքցի զինծառայողների ռազմական ուսուցմամբ զբաղվի Թուրքիան, ինչին թուրքական կողմը տվել է դրական պատասխան: Ջաֆարին Դավութօղլուին հրավիրել է Բաղդադ, ինչին Դավութօղլուին դրական պատասխան է տվել:

Տեսանյութեր

Լրահոս