Խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Նոյեմբերի 6-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Դանիել Մ.-ին, որը սեպտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Նոյեմբերի 6-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Հովհաննես Խ.-ին, որը 2013 թ. հոկտեմբերի 8-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով ((Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
ՀՀ Ոստիկանություն