Գազը թանկ է. մարդիկ ստիպված են փայտով ջեռուցել բնակարանները

Ժամանակից շուտ եղանակի կտրուկ փոփոխությունն արցախցիներին ստիպել է ավելի շուտ մտածել բնակարանների ջեռուցման մասին։ Թե ինչով է ավելի ձեռնտու տաքացնել բնակարանները արցախցիները թեւրեւս պետք է մտածեն, քանի որ անցած ձմեռվանից հետո բարձրացել է բնական գազի սակագինը, ինչը լրացուցիչ ծախսերի պահանջ է ներկայացնում։

Ինչո՞վ են արդեն ջեռուցում կամ պատրաստվում ձեռուցել իրենց բնակարանները ստեփանակերտցիները։ Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հարցումների միջոցով։
Ստեփանակերտի բնակչուհի, 45-ամյա Անուշ Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց բնակարանի ջեռուցման համար նախընտրում են «Բաքսի» կաթսաները, որը, ըստ նրա, ֆինասնական առումով էլ է ձեռնտու, քանի որ ջեռուցման համակարգն արդեն տեղադրված եւ եւ մեծ գումարներ անհրաժեշտ չեն՝ միայն օգտագործված գազի դիմաց կվճարեն։ Իսկ ֆիանսական առումով ձեռնտու լինելն Անուշը բացատրում է նրանով, որ բնակարանը փոքր է, այլապես շատ պետք է վճարեին։

Ի տարբերություն Անուշ Դանիելյանի, 65 -ամյա թոշակառու Վլադիմիր Գասպարյանը գտնում է, որ գազի սակագինը շատ բարձ է հատկապես թոշակառուների համար։

«Ձմռան ցուրտ օրերին ամբողջ օրը գազի վառարաններն աշխատում են, այդ դեպքում է բնակարանը տաքանում, սակայն դրա դիմա թանկ ենք վճարում։ Անցած տարի 25 -30 հազար դրամ էինք տալիս, այս տարի չգիտենք ինչ կլինի»,-ասում է Վլադիմիր Գասպարյանը։

Հարցվածներից մի քանի հոգի էլ նշեցին, որ գազով են ջեռուցում իրենց բնակարանները, չնայած որ այդքան էլ էժան չէ եւ սակագինը նախորդ ձմռան համեմատությամբ ավելի բարձր է։

Իսկ ահա մի շարք քաղաքացիներ նախընտրում են անցնել փայտի միջոցով ջեռուցմանը, որից օգտվում էին պատերազմի տարիներին, երբ ոչ լույս կար, ոչ էլ գազ։ Ինչո՞ւ, որովհետեւ, ըստ նրանց խոսքերի, այն ավելի ձեռնտու է ֆինասական առումով, ու հետո էլ բնակարանը հեշտ է տաքացվում։ Ի դեպ, ձեռուցման այս միջոցին են անցել նախորդ տարի, երբ հերթական անգամ գազի սակագինը բարձրացվեց։

75-ամյա Նադյա տատիկի հավաստմամբ՝ ձմռան պատրաստությունը սկսվում է ամռանը. «Փայտը գնում ենք, ջարդում, դասավորում ու հանգիստ սպասում ձմռանը։ Գազով կամ էլեկտրականությամբ բնակարանը տաքացնելու համար շատ փող է պետք, իսկ թոշակառուն նման ճոխություն իրեն թույլ տալ չի կարող։ Համ էլ էլեկտրականությամբ կամ գազով ո՞նց պետք է տաքանա տունը»։

Ի դեպ, Ղարաբաղում էլեկտրական հոսանքի սակագինը կազմում է 25 դրամ (1 ԿՎ/ժ), գազի 1 խորանարդ մետրն արժե 156 դրամ, իսկ փայտի 1 խորանատր մետրը՝ 10 հազար դրամ։

Անի Ավանեսյան
karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս