Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի զարգացումներին. Ափաթուրայ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը սոցցանցում մեկնաբանել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու այն հայտարարությունը, որում նա վստահեցնում է, որ Վրաստանը չի փոխի իր եվրա-ատլանտյան ինտեգրման կուրսը.
«Ես ուրախ եմ, որ Վրաստանի վարչապետը հստակ հայտարարեց, որ այդ իրադարձությունները խոչընդոտներ չեն ստեղծի եվրա-ատլանտյան ինտեգրման հարցում: ՆԱՏՕ-ն ու անձամբ ես աջակցում ենք դաշինքի հետ մերձենալու ու նրա անդամը դառնալու Վրաստանի ձգտմնաը»:
Դրա հետ մեկտեղ Ափաթուրայը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել իրենց պաշտոններին հրաժեշտ տված նախարարներին. «Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրադարձությունների զարգացմանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարարներին, որոնց հետ վերջին տարիներին ես սերտորեն համագործակցել եմ»: