Գարիբաշվիլին նույնպես պատրաստ է հանդիպել Պուտինի հետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է ապագայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ.
«Կա պատրաստակամություն` Պուտինի հետ հանդիպելու համար, սակայն հանդիպումը պետք է լավ նախապատրաստել, և մենք պետք է կողմնորոշվենք, որ այդ հանդիպումն արդյունք տա»: Գարիբաշվիլին ընդգծել է, որ մոտ ապագայում պլանավորված չէ այդպիսի հանդիպում:
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: Մարգվելաշվիլու կարծիքով` բանակցությունների գլխավոր թեման պետք է հանդիսանան ռուս-վրացական հարաբերությունները և առաջին հերթին Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցը: