ՈՒՀԱ-ի գծով Բաքվի խմբի ներկայացուցչի տանը հայտնաբերվել է 500 միլիոն դոլարի թմրանյութ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 174 կիլոգրամի հերոյինի կոնցենտրատ է հայտնաբերվել Բաքվից ՈՒՀԱ-ի նախկին մասնակցի կալվածքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության՝ թմրանյութերի շրջանառման վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը:
Իվանովի խոսքերով՝ միջադեպը գրանցվել է Դոմոդեդովոյի շրջանում՝ Կոլիչևի գյուղում: Թմրանյութը պատկանել է Իլդար Նուրիմանովին, ով բավական հանրահայտ է, քանի որ նա եղել է ՈՒՀԱ-ի՝ այսպես կոչված Բաքվի խմբի կարկառուն ներկայացուցիչ: Հայտնաբերված թմրանյութը գնահատվում է 500 միլիոն դոլար: Խմբի վեց անդամները, այդ թվում նաև առաջնորդը կալանավորված է: