Հասան Ռոուհանին նոյեմբերին կայցելի Ադրբեջան
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերին կայցելի Ադրբեջան: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը:
Նրա խոսքերով՝ այցը տեղի կունենա առաջիկա 20 օրվա ընթացքում: Դա կլինիի Իրանի նախագահի կարգավիճակով Ռոուհանիի առաջին այցն Ադրբեջան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին այս տարվա ապրիլի 9-ին պաշտոնական այցով մեկնել է Իրան: