Յացենյուկն ու Բայդենը քննարկել են գազային հարցը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ քննարկել է գազային հարցն ու Ուկրաինային միջազգային հանրության ֆինանսական աջակցության ծրագրի ընդլայնման հնարավորությունը:
Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը: Յացենյուկն ու Բայդենը կարևորել են հունիսին Ուկրաինայի համար գազամատակարարումների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի կողմից միակողմանի ընդունած որոշումից հետո տվյալ հարցի լուծումը:
Յացենյուկն ու Բայդենը քննարկել են նաև ԱՄՆ փոխնախագահի առաջիկա ուկրաինական այցը, որը տեղի է ունենալու նոյեմբերին: