Մոսկովյան դատարանը «Սիստեմա» ընկերությունից հօգուտ պետության բռնագանձել է «Բաշնեֆտի» բաժնետոմսերը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատարանը բավարարել է «Սիստեմա» ընկերության դեմ Ռուսաստանի Գլխավոր դատախազության ներկայացրած հայցը:
Մոսկվայի միջնորդ դատարանը «Սիստեմա» ընկերությունից բռնագանձել է «Բաշնեֆտի» բաժնետոմսերը՝ հօգուտ պետության: Այդպիսով, հայցը բավարարվել է ամբողջովին: Միջնորդ դատարանի որոշումն ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց, իսկ բողոքարկման դեպքում՝ վերին ատյանի որոշումից հետո:
«Սիստեմա» ընկերությունը «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել 2009 թվականին: Գլխավոր դատախազությունը կարծում է, որ դրա վաճառքն ու սեփականաշնորհումն իրականացվել են պետական ունեցվածքի սեփականաշնորհման ընթացակարգի խախտմամբ: