Բաժիններ՝

Սաակաշվիլին դժգոհ է Doing Business 2015-ում Վրաստանի դիրքերից

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դժգոհություն է հայտնել Doing Business 2015 միջազգային վարկանիշային աղյուսակում իր երկրի դիրքերի կապակցությամբ՝ չնայած նրան, որ հետխորհրդային երկրներից առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցրել է 15-րդ տեղը: 

Սաակաշվիլին Facebook-ի իր էջում հիշեցրել է, որ իր նախագահության ժամանակ Վրաստանը Համաշխարհային բանկի այդ վարկանիշային աղյուսակում 127-րդ տեղից առաջադիմել է մինչև 8-րդ հորիզոնական.

«Դեռ որևէ երկիր նման կարճ ժամանակահատվածում չի ունեցել այդպիսի առաջընթաց: Ես շատ հպարտ էի այդ արդյունքով, որը երկրին բերեց բազմաթիվ ներդրումներ ու ապագայի հանդեպ մեծ հեռանկարներ: Դրա համար էլ ես ցավում եմ, որ այս տարի Վրաստանի ցուցանիշները վատթարացել են գրեթե կրկնակի: Դա սպառնում է տնտեսական անկմամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031