ՄԻՊ բյուջեն 12 %-ով ավելացել է

«Արդյոք օմբուդսմենը պատրաստվո՞ւմ է զեկույց ներկայացնել ՀՀ զինված ուժերում տուժած անձանց իրավունքների մասին: Բյուջեով գումար նախատեսվո՞ւմ է նման զեկույցի համար»,- այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ հարցրեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

ՄԻՊ ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանը հայտնեց, որ նման զեկույցի համար բյուջեում հատուկ տող չկա, կա միայն ընդհանուր տեղեկատվություն տարածելու համար: Նա նկատեց, որ ՄԻՊ- ն իրավունք ունի հանդես գալու նաև արտահերթ զեկույցով:

Տ.Խաչատրյանը նշեց, որ 2015թ-ին ՄԻՊ բյուջեն 12 %-ով ավելացել է և մոտ 2.2 մլն դրամ տրամադրվել է տեխնիկական ու գույքային վերազինումների համար, արագ արձագանքման համար, ինչպես և այս տարի, կհատկացվի 10 մլն դրամ: Ըստ նրա՝ հաստիքների ավելացում չի նախատեսվում, աշխատակիցները 59-ն են:

Տեսանյութեր

Լրահոս