Իրակլի Գարիբաշվիլու ու Յենս Սթոլթենբերգի առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու ու ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, Բրյուսելում: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 1-ին: Փանջիկիձեն ընդգծել է, որ Գարիբաշվիլու գլխավորած վրացական պատվիրակությունը մեկնելու է Բրյուսել, ուր տեղի է ունենալու Վրաստանի ու ԵՄ-ի Ասոցացման խորհրդի առաջին նիստը:
Գարիաբաշվիլու ու Սթոլթենբերի հանդիպումը նշանակված է նոյեմբերի 17-ին: