Բաժիններ՝

Թուրքիայի պատմության մեջ չկա ամոթալի հատված. Վոլքան Բոզքըր

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար ու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին.

«Թուրքիան քանիցս առաջարկել է ստեղծել պատմաբանների անկախ հանձնաժողով՝ հետաքննելու համար 1915 թվականի իրադարձությունները: Դրանում հայ ու թուրք պատմաբաններից բացի, կարող են ընդգրկվել ասենք ֆրանսիացի ու կանադացի պատմաբանները:

Եթե այդ հանձնաժողովն իր աշխատանքի արդյունքում ուսումնասիրի Հայաստանի, Թուրքիայի, Չիկագոյի, Բոստոնի արխիվներն ու որոշում ընդունի, ապա մենք կընդունենք այն: Մենք չենք ցանկանում, որ դրանց մասին որոշում ընդունեն քաղաքական գործիչները: Թուրքիայի պատմության մեջ չկա ամոթալի հատված»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս