Apple-ի ղեկավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել իրանական շուկան. աղբյուր
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկյան Apple ընկերությունը դիտարկում է իր արտադրանքն Իրան ուղարկելու հնարավորությունը, եթե մեղմացվեն այդ երկրի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները: Այս մասին հայտնում են իրազեկ աղբյուրները:
Apple-ի թոփ մենեջերները Լոնդոնում գտնվող ընկերության տարածաշրջանային շտաբ-բնակարանում հանդիպել են իրանական դիստրիբյուտորների հետ և քննարկել են Իրանում ընկերության խանութների բացման հնարավորությունը, որոնցում կվաճառվեն iPhone-ներ և այլ արտադրատեսակներ:
Apple-ը հրաժարվել է պաշտոնապես մեկնաբանել այս տեղեկատվությունը: