Բաժիններ՝

Վրաստանը տնտեսական աճի ցուցանիշով Համաշխարհային բանկի անդամ երկրների թվում երկրորդն է. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, ամփոփելով «Վրացական երազանքի» երկամյա իշխանության արդյունքները, հայտարարել է, որ Վրաստանն այս տարի տնտեսական աճի ցուցանիշով Համաշխարհային բանկի անդամ երկրների թվում գտնվում է երկրորդ, իսկ տարածաշրջանի երկրների թվում՝ առաջին տեղը:

Գարիբաշվիլին հայտարարել է, որ ներկա փուլում տնտեսական աճի ցուցանիշը կազմում է 6 տոկոս: Գարբաշվիլու խոսքերով՝ միջազգային հեղինակավոր մի շարք գործակալությունների համաձայն, ինչպիսիք են Fitch-ը և Moody’s-ը, Վրաստանի դիրքերը կայունից բարելավվել են մինչև դրականի, իսկ գլոբալ մրցունակության ինդեքսում առաջադիմել են 19 հորիզոնականով.

«Դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունը դարձել է առավել ուժեղ ու արդյունավետ, իսկ ֆինանսական ինստիտուտներն ավելի հուսալի ու հաջող են: Երկրում հատուկ առաջընթաց է նկատվում արտահանման տեսանկյունից: 2012-2014 թվականներին Վրաստանից արտահանումն աճել է 24 տոկոսով:

2012 թվականի հետ համեմատ՝ դեպի ԵՄ արտահանումն աճել է 70 տոկոսով, իսկ Ռուսաստանի հետ՝ 534 տոկոսով: Երկու տարում բանջարեղենի արտահանումն աճել է 53 տոկոսով, մրգերինը՝ 91 տոկոսով, հանքային ջրերինը՝ 159 տոկոսով, գինունը՝ 221 տոկոսով, ցիտրուսներինը՝ 1040 տոկոսով:

Սրանք հիրավի տպավորիչ թվեր են, թեև դեռ շատ բան կա անելու, որպեսզի էլի ավելի զարգացնենք տնտեսությունն ու ստեղծենք նոր աշխատատեղեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս