Բաժիններ՝

Թմրամիջոց վաճառողները հայտնաբերվել են

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները Երևանի Շիրակի փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1954 թ. ծնված Հովնան Հ.-ին և 1978 թ. ծնված Անդրանիկ Թ.-ին:

Խուզարկությամբ Հովնան Հ.-ի գրպանից հայտնաբերվել է 6, իսկ Անդրանիկ Թ.-ի գրպանից՝ 0.8 գրամ հաշիշանման զանգված:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Հովնան Հ.-ին պատկանող «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ` հետևի նստելատեղի մոտից, հայտնաբերվել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր 14 փաթեթ, որոնց զննությամբ հայտնաբերվել է 30 գրամ հաշիշանման զանգված:

Հովնան Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, պահել է օգտագործելու և վաճառելու նպատակով:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Պարզվել է նաև, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում Հովնան Հ.-ն պարբերաբար` 5 անգամ, վերջին անգամ հոկտեմբերի 21-ին, ժամը 22.00-ին, 3.000 դրամով Շիրակի փողոցում թմրամիջոց է վաճառել Անդրանիկ Թ.-ին:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն                                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս