Բաժիններ՝

Հրանտ Բագրատյանը՝ Վարդան Այվազյանին. Ուրիշի հարսով փեսուն լավություն եք անում

«Եթե մի բան ենք անում, եկեք շնորհքով անենք: Բուհեր, կան, դոկտորներ կան»,- այսօր ԱԺ նիստում «Սահմանամերձ գյուղական համայանքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ նկատելով, որ տնտեսագիտությունը վաղուց բոլոր հարցերի պատասխանները տվել է:

«Ո՞նց կարող ենք արտոնություն տանք՝ չիմանալով ում ու ինչքան ժամանակով»,- ասաց նա:

Ըստ Բագրատյանի՝ այստեղ կառավարությանը վստահելու հարցը չէ: Նա նշեց, որ չի կարելի համայնքների եկամուտը կտրել. «Ուրիշի հարսով փեսուն լավություն եք անում: Եկամտահարկը, ով է տեսել, որ գա պետական բյուջե: Եկամտահարկը մնում է տեղում»: Բագրատյանի խոսքով՝ դեռ ուսանողներին են սովորեցնում, որ հարկային արտոնությունը ճիշտ է տալ կառուցվածքային փոփոխությունների ժամանակ, իսկ տեղային արտոնությունները չեն աշխատում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ արտոնոււթյունը տրվում է սահամանմերձ համայնքներին, որոնց ցանկը կհաստատի կառավարությունը:

Կարդացեք նաև

«1995 թ. Դուք բերեցիք օրենք, որով կառավարության որոշմանը օրենքի ուժ էր տալիս: Էն վախտ ուրիշ էր, հիմա ուրի՞շ է»,- ասաց Այվազյանը՝ հիշեցնելով, որ Բագրատյանի վարչապետության տարիներին, երբ ինքն էլ Չարենցավանի քաղաքապետն էր, առաջարկել էր եկամտահարկը տեղական բյուջեի մուտքի մաս թողնել, բայց բացարձակապես չթույլատրվեց, դոտացիայից էլ պակասեցվեց 15%. «Եկեք հիշողութունները չպրպտենք»:

Այվազյանը համաձայնեց Բագրատյանի հետ, որ համայնքների լիիրավ կարողությունները ֆինանսական անկախությունն է. «Ցավոք, վատ մեխանիզմը ներդրված է եղել ՏԻՄ օրենքի ընդունումից: Պետական եկամուտներից բացի այլ եկամուտ չի գնում համայնքային բյուջե»:

Ներկայացնելով, թե իրականացվող փոփոխությունները բյուջեի մուտքերի վրա ինչպես կազդեն, Այվազյանը նշեց. «Բյուջեն ունի հոսունայնություն: Դուք ինձնից լավ գիտեք: Ես դոկտոր չեմ ու չեմ էլ հավակնում լինեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս